‘Սիրիայում անհայտ կորել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը ‘

669

Սիրիայում անհայտ կորել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը: Վերջին անգամ նրան տեսել են նոյեմբերի 7-ին Հալեպի հանրային զբոսայգում նկարահանում անելիս, փոխանցում է «Սիվիլնեթ»-ը:

Երիտասարդ ռեժիսորն աշխատում էր 2011-ին Սիրիայում սկսված զինված հակամարտության մասին պատմող նոր ֆիլմի վրա:

Հալեպում Ավոյի փնտրտուքներով զբաղվող մի քանի քրիստոնյաներ կարողացել են պարզել, որ նոյեմբերի 7-ին ռեժիսորը բերման է ենթարկվել Սիրիայի գաղտնի ծառայության քաղաքական հետախուզության բաժանմունք, որից հետո Ավոյին այլևս չեն տեսել:

Ներկայումս Facebook համացանցում Ավո Գաբրիելյանի անունով էջ է գործում, որտեղ օգտատերերը փորձում են ինչ-որ կերպ աջակցել ռեժիսորի հարազատներին:

Նախորդ հոդվածը‘Ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում բեն Լադենի տեղն արդեն զբաղված է’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում տեղադրվել է ամանորյա գլխավոր եղևնին’