‘
Սիրիական բանակի առնվազն 50 զինվեր է զոհվել ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, որի ղեկին ինքնասպան ահաբեկիչ է նստած եղել, ըստ BBC-ի, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհուրդը:
Ընդդիմադիրների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի Հանա գավառում: Սիրիայի այլ շրջաններից եւս զոհվածների մասին լուրեր են հաղորդվում: Այսպես, երկրի հյուսիսարեւմտյան Իդլիբ գավառում ավիահարվածի զոհ են դարձել 20 ապստամբներ: Միեւնույն ժամանակ, Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դամասկոսում պայթուցիկով սարքավորված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է չորս մարդ:
‘