‘Սիրիայում գերեվարված զինծառայողների թվում ազգությամբ հայ կա (տեսանյութ)’

705

Սիրիայում գերեվարվել է բանակի և պետությանն աջակցող զինյալներից բաղկացած մի խումբ, որոնց թվում կա նաև ազգությամբ հայ զինծառայող։ Ընդդիմության զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում երևում է, որ կառավարամետ զինվորականները ներկայանում են՝ նշելով իրենց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը։ Տեսանյութում երևում է նաև ազգությամբ հայ, ժամկետային զինծառայող Հակոբ Թուջյանը։ Նրանց գերեվարող ընդդիմադիր զինյալների պատասխանատուն հայտարարել է, որ իրենք հետաքննելու են և ազատ են արձակելու այն զինվորներին, ովքեր անմեղ են, հայտնում է tert.am-ը:

Նախորդ հոդվածը‘8 մեքենա դուրս է բերվել Սելիմի լեռնանցքի խցանված հատվածից’
Հաջորդ հոդվածը‘Մերկասառույցը՝ մեծ թվով մեքենաների բախման պատճառ’