‘Սիրիայում երեք մարդ է առևանգվել. երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ են’

534

Սիրիայի Տարտուս-Հոմս մայրուղու շրջանում երեքշաբթի առավոտյան երեք մարդ է առևանգվել, որոնցից մեկը Իտալիայի քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի, իսկ երրորդը ռուս-սիրիական երկքաղաքացիություն ունի, հայտնում է РИА Новости-ն:

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ բոլոր երեք առևանգվածներն աշխատել են Լաթաքիայի պողպատի մշակման գործարանում:

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն արդեն հաստատել են ՌԴ երկու քաղաքացիների առևանգման մասին լուրը, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Ռուս դիվանագետները անում են ամեն հնարավոր բան Սիրիայում ՌԴ քաղաքացիների առևանգման հանգամանքները պարզելու համար», -հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նոր հայտնի դարձավ, որ առևանգվածների համար փրկագին են պահանջել, որի չափը դեռ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Ալվեսն ու Վիլյան կարող են հեռանալ «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում բուք է ‘