‘
Կիրակի օրը Սիրիայի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 2000 սիրիական ֆունտ (ընթացիկ փոխարժեքով՝ 3,9 դոլար) արժողության նոր թղթադրամ, որի վրա պատկերված է երկրի նախագահ Բաշար Ասադը:
Կենտրոնական բանկի ներկայացուցչի խոսքով նոր թղթադրամի թողարկումը նախատեսված էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն այն հետաձգվել է երկրում ընթացող ռազմական գործողությունների և խիստ արժեզրկման պատճառով: Բայց հիմա թղթադրամների ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ հին թղթադրամները լրիվ մաշվել են, նշել է կենտրանական բանկի ներկայացուցիչը:
1000 ֆունտ արժողությամբ հին թղթադրամների վրա պատկերված էր Բաշարի հայրը՝ Հաֆեզ Ասադը, որը երկիրը ղեկավարել է 1971-2000 թթ.:
Փոխանցում է BBC-ն:
‘