‘
Սիրիայում կասեցված է ինտերնետը, մայրաքաղաք Դամասկոսում չի գործում բջջային հեռախոսակապը:
Ընդդիմությունը պնդում է, որ կապի միջոցները խափանել է կառավարությունը, որպեսզի խոչընդոտի իրենց հաղորդակցությունը, կառավարությունը, իր հերթին պնդում է, որ ինտերնետի կասեցման մեղավորները «ահաբեկիչներն» են:
Մարտերի հետևանքով Դամասկոսի մերձակայքում երթևեկությունը դեպի օդանավակայան արգելափակված է, որոշ թռիչքներ հետաձգվել են:
Հալեպում օդային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 15 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
‘