‘Սիրիայում հայ զինվոր է զոհվել’

647

Սիրիայում սիրիական բանակի հայ զինվոր է զոհվել: Զոհվածը 1994թ. ծնված Հակոբ Սաբան է, ով ծնունդով Հալեպից է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հակոբ Սաբան նահատակվել է Դեր Զորում: Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նա զինված ահաբեկչական խմբավորումների` Հալեպի Աշրաֆիե թաղամասի ռմբակոծությունների թիրախում էր հայտնվել: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 խաղաղ բնակիչներ, կան 11 վիրավորներ: Բացի այդ, վնասվել են թաղամասի շենքերը, բնակարաններ, խանութներ ու մեքենաներ:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իյա՜՜՜, իյա՜՜՜: Իրո՛ք’
Հաջորդ հոդվածը‘«Կամ պատասխանե՛ք, կամ կպահանջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը». Ակցիա կառավորության դիմաց’