‘
Սիրիայում փետրվարի 25-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է 77-ամյա լրագրող եւ հաղորդավար, ազգությամբ հայ Միհրան Յուսեֆ Խադդրյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ նա սիրիական պետական հեռուստատեսության հայտնի հաղորդավարներից մեկն էր:
Ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջից տեղեկացանք, որ նա ծնունդով Դամասկոսից է, հայրը հայ է, մայրը` արաբ: Նշվում է, որ Խադդրյանը շատ էր սիրում իր աշխատանքը եւ մերժել է իրեն ուղղված այլ աշխատանքի առաջարկներ` ասելով, որ ձուկը չի կարող հեռանալ ջրից, այսինքն չէր կարող թողնել հեռանալ սիրելի Դամասկոսից: Խադդրյանի կարիերան լրագրության ոլորտում տեւել է մոտ 45 տարի: Մինչ լրագրությամբ զբաղվելը նաեւ եղել է հայկական դպրոցի տնօրեն:
‘