‘
Կիրակի երեկոյան Դոխի խորհրդաժողովի շրջանակներում կայացել են Սիրիայում նոր ձևավորված միացյալ ընդդիմադիր ուժի՝ Սիրիական ազգային դաշինքի ղեկավար մարմնի ընտրությունները: Նոր կառույցի առաջնորդ է դարձել հոգևորական Ահմեդ ալ-Խաթիբը: Սիրիական ազգային դաշինքի փոխնախագահի պաշտոնն ստանձնել են հայտնի այլախոհ Ռիադ Սեիֆը, ում էլ հենց պատկանում է սիրիական ընդդիմությանը միավորելու նախաձեռնությունը, և ընդդիմադիր կին գործիչ Սուհար ալ-Աթասին, հայտնում է France-Presse-ը:
Սիրիական ազգային դաշինքը բաց է լինելու երկրում գործող բոլոր ընդդիմադիր ուժերի առջև, իսկ միջազգային ճանաչում ստանալուց անմիջապես հետո զբաղվելու է ժամանակավոր կառավարության կազմավորմամբ:
Ներկայումս նոր ձևավորված ընդդմադիր ուժը պատրաստվում է համակարգել Ասադի իշխանության դեմ մարտնչող ուժերի ռազմական գործողությունները:
‘