‘Սիրիայում նկարահանումներ կատարելիս զոհվել է Al Jazeera-ի լրագրողը’

568

Դեկտեմբերի 10-ին Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների միջև ընթացող մարտերի մասին ռեպորտաժ անելիս զոհվել է Al Jazeera հեռուստատեսության թղթակից Մահրան Ալ-Դիրին: Այդ մասին հաղորդել է հեռուստատեսության կայքը:

«Մահրան Ալ-Դիրին  Al Jazeera-ում աշխատել է  գրեթե մեկ տարի և աչքի ընկել սիրիական հեղափոխության մասին իր համարձակ ու պրոֆեսիոնալ ռեպորտաժներով»,- ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ:

2014 թ. մարտին Լրագրողների պաշտպանության կոմիտեն Սիրիան ճանաչել է ԶԼՄ-ների աշխատակիցների համար ամենավտանգավոր երկիրը: 2011 թ. մարտից զոհվել է առնվազն 70 լրագրող, ևս 80-ից ավելին առևանգվել են, նրանցից մի քանիսը մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զինված հակամարտության սկզբից մինչ օրս զոհվել է ավելի քան 200 հազար մարդ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, Վ. Գասպարյանը կկորցներ պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձվեր են շպրտել իրավապաշտպանների վրա’