‘
YouTube-ում հայտնվել է մի տեսաերիզ, որում Աբու Օմար ներկայացած ոմն չեչեն էմիր հանդես է գալիս ուղերձով: Երկու տասնյակի չափ զինված տղամարդկանց կենտրոնում և «Ալ-Քաիդայի» դրոշի ներքո նստած շիկամորուս տղամարդը խոսում է արաբերեն, ռուսերեն և չեչեներեն: «Թանկագին եղբայրներ և քույրեր: Մենք, ինչպես հարկն է՝ չենք մասնակցել պատերազմին, և շատ հնարավորություններ ենք բաց թողել: Այժմ մենք իրապես հնարավորություն ունենք շարիաթի օրենքները հաստատելու այս երկրում և այստեղից այն տարածելու ուրիշ պետություններում ևս… Կանենք այն ամենը, ինչ կարող ենք: Զենքը ձեռքներիս: Կսպանենք՝ Ալլահի օգնությամբ: Առաջին հերթին՝ փող է հարկավոր: Այսօր ջիհադը մեծ կախում ունի փողից: Եթե նման աջակցություն չլինի, չի լինի նաև անհրաժեշտ արդյունքը»,- կոչ է անում «չեչեն էմիսարը»:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կտրականապես հերքել է չեչենների մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ստիպված եմ հիասթափեցնել բոլորին, ում աչքին Թուրքիայի և Սիրիայի սահմանին չեչեններ են երևացել: Սիրիայում չկան նաև չեչեններ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հեռացել են Ռուսաստանից և բնակվում են այլ պետություններում»,-ասել էր Քադիրովը, փոխանցում է Росбалт-ը:
‘