‘Սիրիայում ռմբակոծման հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել’

930

Առնվազն 44 մարդ  է զոհվել Սիրիայում ապստամբների կողմից վերահսկվող Մահարեթ ալ-Նուման քաղաքի վրա կառավարական ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ,  հայտնում է «Ֆրանս Պրեսը»:

Հոկտեմբերի 18-ին իրականացված հրթիռառմբային հարվածը հիմնովին ավերել է երկու բնակելի շենքեր և մզկիթը, որում այդ պահին խաղաղ քաղաքացիներ կային: Փլատակների զննումը դեռ չի ավարտվել, իսկ դա նշանակում է, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բուժաշխատողները և մեծ թվով կամավորներ:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘«Սիրիական ավիաուղիներ»-ը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը կիրականացնի Իրանի և Իրաքի օդային տարածքով ‘
Հաջորդ հոդվածը‘Նարիմանը երկար չվայելեց ազատությունը. նրան և մյուս «օրենքով գողերին» ձերբակալեցին’