‘Սիրիայում ռուսական ՍՈւ-24 է կործանվել’

2115

Ռուսաստանյան ՍՈւ-24 ռմբակոծիչը կործանվել է Սիրիայի Հմեյմիմ օդային բազայից թռիչք կատարելու ժամանակ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռմբակոծիչի երկու օդաչուներն էլ զոհվել են:

Ըստ գերատեսչության տվյալների, վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Թափավազքից հետո ինքնաթիռը դուրս է եկել վազքուղու սահմաններից եւ կործանվել է: Պատահածի ենթադրյալ պատճառը ինքնաթիռի անսարքությունն է:

 

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Մոլդովական փողոցում. բնակիչներ են տարհանվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի’