‘Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» տեղական թևի առաջնորդներից մեկը’

739

Սիրիայում «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումը համարվող «Ֆրոնտ Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկը ավիահարվածների արդյունքում զոհվել է երկրի հյուսիսային Իդլիբ նահանգում:

Աբու Հոմամ Շամին, որ ռազմական գործողություններ վարելու պատասխանատուն էր, ամենաբարձրաստիճան ղեկավարն է, որ սպանվել է 2012 թ. խմբավորման ստեղծումից ի վեր:

Ջիհադիստները սոցցանցերով տեղեկացրել են, որ բացի Շամիից՝ զոհվել են ևս երեք դաշտային հրամանատարներ:

«Ֆրոնտ Նուսրան» ամենահզոր խմբավորումներից մեկն է, որ պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Նրա անդամները չորեքշաբթի մասնակցել են Հալեպում ռազմաօդային ուժերի հետախուզական կենտրոնի վրա կատարված հարձակմանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ Տավուշի մարզում’