‘Սիրիայում սպանվել է բելգիացի մի իսլամիստ’

965

Սիրիայում սպանվել են արաբական ծագմամբ՝ Բելգիայի երկու քաղաքացիներ, հաղորդել է BPT հեռուստատեսությունը:

Սպանված արմատականներից մեկը՝ 26-ամյա Իլիաս Բուգհալաբը, մինչև 2012 թ. նոյեմբերին Սիրիա պատերազմի մեկնելն աշխատել է Բելգիայի հյուսիսում գտնվող «Դուլ» ԱԷԿ-ում:

Այդ ատոմակայանում օգոստոսի 5-ին տեղի էր ունեցել մինչ օրս չբացահայտված նենգադուլի ակտ, որն առնվազն մինչև 2015 թ. գարունը շարքից հանել է կայանի էներգաբլոկներից մեկը: Հետաքննիչները բացառել են անփութության վարկածը:

Եվ հիմա, երբ հայտնի է դարձել, որ ատոմակայանում երեք տարի շարունակ աշխատել է իսլամիստական արմատական հայացքներ ունեցող մարդ, այդ գործը կարող է նոր ընթացք ստանալ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Սահմանադրական փոփոխությունների մասին մեր դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնը ետ է կանգնում Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներից’