‘Սիրիայում քիմիական զենքի զինաթափման առաջին փուլն ավարտվել է’

619

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) այսօր հաստատել է, որ ոչնչացվել են քիմիական զենքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնք հայտարարագրվել էին Սիրիայի կողմից:

Այսպիսով՝ քիմիական զինաթափման առաջին փուլն ավարտվեց: Ըստ ՔԶԱԿ-ին տրամադրված տվյալների՝ Սիրայի իշխանությունների տրամադրության տակ կան  1,3 հազար տոննա քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են  քիմիական զենքի ստեղծման համար, ինչպես նաև 1,2 հազարից ավելի չլիցքավորված զինամթերք: Բացի այդ, Սիրիան տեղեկատվություն է տրամադրել նաև 23 օբյեկտներում տեղակայված 41 կառույցների մասին, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության նպատակով, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախկին գրոհայինները սպառնում են վրեժ լուծել Բելգիայի թագավորական ընտանիքից’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կարևորում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության միջև’