‘Սիրիայում և Իրաքում տասնյակ հազարավոր օտարերկրյա գրոհայիններ են կռվում’

691

Սիրիայի և Իրաքի տարածքում՝ ահաբեկչական խմբավորումների կազմում, ներկայումս կռվում են տասնյակ հազարավոր օտարերկրյա գրոհայիններ՝ ավելի քան 80 երկրներից: Նման տեսակետ է հայտնել Մարոկկոյի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Մոհամեդ Բենհամին:

«Սիրիայի և Իրաքի տարածքներում հակամարտություններին մասնակցում են մեծ թվով արտասահմանցի գրոհայիններ: Մասնավորապես՝ այնտեղ կռվում են 5,2 հազար թունիսցիներ, ավելի քան 3,2 հազար սաուդցիներ, մոտավորապես 4 հազար լիբիացիներ»,- նշել է Բենհամին՝ շեշտելով նաև, որ կան  ջիհադիստներ եվրոպական երկրներից, օրինակ՝ Ֆրանսիայից (հազար), Շվեդիայից (300), Գերմանիայից (150):

Հուլիսին Մարոկկոյի ՆԳ նախարար Մոհամեդ Հասադը հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն՝ Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների կազմում գործում  են ավելի քան 1,1 հազար մարոկկացիներ ու ևս առնվազն 2 հազար գրոհայիններ՝ եվրոպական անձնագրերով, սակայն մարոկկական ծագմամբ: Ըստ նախարարի՝ մարոկկացիները մտնում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մեջ՝ ոչ միայն նրա շարքերում կռվելու համար, այլ նաև ՝որպեսզի հատուկ պատրաստություն և դասընթացներ անցնեն՝ Մարոկկոյում ակցիաներ իրականացնելու նպատակով: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայցվորը iLur.am-ից 6,624 մլն դրամ է պահանջում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը ներկայացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Միշել Օբաման պատմել է ամուսնու հանդեպ ռասիստական դրսևորումների մասին’