‘
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը լիբանանյան իշխանություններից պահանաջել է վճռական միջոցների դիմել՝ ընդհանուր սահմանի մոտ գրոհայինների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Երեկ ԱԳՆ-ի՝ CAHA լրատվական գործակալության տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ սիրիական զինված ուժերը «զսպվածություն են դրսևորել և չեն հարվածել» լիբանանյան տարածքում գտնվող զինված կազմավորումներին, սակայն այդ իրավիճակը «չի կարող անվերջ ձգվել» : «Վերջին 36 ժամերին Լիբանանից սիրիական տարածք են թափանցում գրոհայինների խոշոր խմբեր»,- ասված է հայտարարության մեջ: Նրանց հետ բախումներ են տեղի ունենում սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը : Ըստ CAHA-ի՝ սիրիացի զինվորականները «հակառակորդին ճնշում են, սակայն գրոհայինների հոսքը Սիրիա չի դադարում»: Դամասկոսում հույս ունեն, որ Լիբանանի կառավարությունը «շտապ քայլեր կձեռնարկի սահմանի պաշտպանության ուղղությամբ, ինչը բխում է երկու երկրների շահերից և կնպաստի խաղաղ բնակչության անվտանգությանը»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:
‘