Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը

111

Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ իր զորքերը դուրս բերի հանրապետութան հյուսիսային շրջաններից, РИА Новости-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։

Այսպես է նա մեկնաբանել Իդլիբ նահանգում վերջերս տեղի ունեցած սրացումները։

«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունը, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում նրա կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու հարցում»,- հայտարարել է Միկդադը։

Արտգործնախարարի կարծիքով՝ այս սրացման հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որն Անկարան աշխարհում ցուցաբերում է ահաբեկչական խմբավորումներին»։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պետերսենն օգոստոսին արձանագրել էր իրավիճակի վատթարացում անվտանգության բնագավառում և զինված հակամարտությունների նոր սրացում Սիրիայի որոշ շրջաններում, հատկապես Իդլիբում։ Նրա խոսքով՝ այդ շրջանում այդքան ինտենսիվ բախումներ չէին եղել 2020 թ․ գարնանից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԽաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորները
Հաջորդ հոդվածըՌուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել