‘Սիրիան միացել է քիմիական զենքի արգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային’

628

Երեկ Reuters-ը տեղեկացրել է, որ Սիրիան միացել է Քիմիական զենքի արգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային: «Պաշտոնապես՝ այսօրվանից Սիրիան դարձել է կոնվենցիայի լիիրավ անդամ», -հայտարարել է ՄԱԿ-ում Դամասկոսի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին: Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ սիրիական իշխանություններից ստացել են կոնվենցիային միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Պաշտոնապես՝ այդ փաստաթղթերի բովանդակությունը չի բացահայտվում:

Քիմիական զենքի արգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան գործում է 1997 թվականից: Ներկա պահին նրա լիիրավ մասնակիցներն են ՄԱԿ-ի 190 անդամ երկրներ: Կոնվենցիային չեն միացել միայն ԿԺԴՀ-ն, Անգոլան, Հարավային Սուդանը և Եգիպտոսը: Եւս երկու երկրներ՝ Իսրայելը և Մյանման, ստորագրել են կոնվենցիան, սակայն չեն վավերացրել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Մանուել Վուչետիչը՝ Մեքսիկայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է գնել Լյորենտեին’