‘Սիրիացի ապստամբները անցել են հակահարձակման’

813

Վերջին չորս օրերի ընթացքում Դամասկոսի արվարձաններում՝ Արևելյան Ղաութայում և Կալամուն լեռնաշղթայի մոտ, տեղի են ունենում դաժան մարտեր Սիրիական կառավարական բանակի, «Հեզբոլլահի» մարտիկների և ապստամբական ուժերի միջև:

Դամասկոսի Ջարաման արվարձանը ենթարկվում է հրետակոծության: Դաժան մարտեր են ընթանում Ջոբար և Բարզեխ թաղամասերում:

Հաղորդումներն այն մասին, թե ապստամբներին հաջողվել է գրավել Դամասկոսի հարևանությամբ կարևոր ռազմավարական քաղաք Օբեյդը, հերքվել է ապստամբներին մոտ գտնվող աղբյուրի կողմից, այս մասին հայտնում է mignews.com կայքը:

Ապստամբներին, սակայն, հաջողվել է գրավել Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու վրա գտնվող Նաբեկ և Կարախ քաղաքները:

Նշվում է, որ Կարախի գրավման ժամանակ սիրիական բանակը փախել է՝ լքելով իր դաշնակիցներին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» ռազմական խմբավորման և իրաքյան «Աբու Ֆադլ ալ Աբասի բրիգադի» աշխարհազորայիններին: Սիրիական բանակը փորձել է հետ գրավել Դեյր Աթիյա քաղաքը, սակայն փորձն անհաջողության է մատնվել:

Նշենք, որ սիրիական ընդդիմության տվյալներով՝  վերջին օրերի դաժան մարտերի ընթացքում կառավարական զորքերը և նրան աջակցող աշխարհազորային խմբավորումները տվել են 600 զոհ, միայն երեկվա ընթացքում զոհվել է 226 մարդ:

Նախորդ հոդվածը‘Ավստրալացի քաղաքապետը Ջասթին Բիբերին առաջարկել է մաքրել պատի վրայի գրաֆիտին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’