‘Սիրիացի ապստամբները գրոհում են առանցքային ռազմական օդանավակայանը ‘

1257

Սիրիացի ապստամբները գրոհում են Դամասկոսի եւ Հալեպի միջեւ կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական օդանավակայանը, հայտնում է BBC-ն: 

Նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող «Սիրիայի ազատ բանակի» հինգ ստորաբաժանումներ մարտերի ընթացքում կիրառում են ականանետեր եւ հակատանկային նռնակներ: Մարտին մասնակցում են նաեւ արմատական «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններ: Ըստ աղբյուրի, նրանք արդեն վերահսկում են մի շարք կարեւոր ճանապարհներ, եւ ամենայն հավանականությամբ, ավիաբազայի վրա լայն գրոհ են նախաձեռնում:

Տաֆթանազա շրջանն արդեն դաժան մարտերի ասպարեզ է դարձել 2012-ի ապրիլին: Այն ժամանակ երկու կողմերից շուրջ 120 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, 2011-ի մարտից սկսված բախումները Սիրիայի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ ՄԱԿ-ի տվյալներով, շուրջ 30 հազար մարդու մահվան պատճառ են դարձել:  

Նախորդ հոդվածը‘Մոսկվան Թբիլիսիից կոնկրետ գործնական քայլեր է ակնկալում ‘
Հաջորդ հոդվածը‘Google-ը տեղեկություններ կստանա Ռուսաստանում արգելված կայքերի մասին’