‘Սիրիացի ապստամբները վերջնագիր են ներկայացրել «Հեզբոլլահին»’

639

Սիրիայի ազատ բանակը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահ» շարժմանը՝ լիբանանյան շիաներից  պահանջելով չմիջամտել իրենց երկրի ներքին գործերին: Հայտարարության տեքստը տեղադրված է ընդդիմության ֆեյսբուքյան էջում: Ընդդիմադիրները հայտարարել են, որ «Հեզբոլլահի» գրոհայիններին կդիտարկեն որպես իրենց հակառակորդներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե շիա ծայրահեղականները 48 ժամվա ընթացքում չդադարեցնեն հարձակումները ապստամբներին աջակցող սիրիական գյուղերի վրա: Հակառակ դեպքում սիրիացի սուննիները խոստացել են համարժեք հարվածներ հասցնել Լիբանանի շիա գյուղերին:

Ինչպես  հաղորդում է BBC News-ը, հայտարարությունը հայտնվել է փետրվարի 18-ին Լիբանանի սահմանիամերձ երեք սուննի գյուղերի վրա «Հեզբոլլահի» հարձակումից հետո: Գրոհը ետ մղելուց հետո Սիրիական ազատ բանակի մարտիկները հայտարարել են, որ «Հեզբոլլահի» գրոհայինները իրենց գործողությունները համակարգել են Դամասկոսի  միջոցով, մասնավորապես՝ աջակցություն ստանալով օդից: Բացի դրանից՝ Լիբանանից  Սիրիա են բերվել ռեակտիվ ականանետներ: Ընդդիմադիրները կատարվածն անվանել են «օտար զորքերի աննախադեպ ներխուժում» Սիրիայի տարածք և խոստացել են խստագույնս պատժել «Հեզբոլլահին», եթե դա կրկնվի, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Պետեր Չեխ. «Շախտյորի» հետ գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում հանդիպել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթել ենք 80-20 հարաբերակցությամբ (Տեսանյութ) ‘