‘Սիրիացի ընդդիմադիրները գրավել են Ռաքքա քաղաքը և ավերել նախագահի արձանը (տեսանյութ)’

721

Սիրիայի ընդդիմադիր բանակը հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքն իր վերահսկողության տակ առնելու մասին: Քաղաքը կառավարական բանակից «ազատագրելու» վերաբերյալ գրառումը հրապարակվել է ընդդիմադիր կայքերում, ինչպես նաև՝ Facebook սոցիալական ցանցում, տեղեկացնում է Reuters-ը:

Ի լրումն իրենց խոսքերի՝ զինյալները համացանցում մի շարք լուսանկարներ են տեղադրել, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես են մի խումբ մարդիկ պատից պոկում և պատառոտում Բաշար ալ Ասադի նկարը: Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների գծով Սիրիայի դիտորդական խորհուրդը հաստատել է, որ ընդդիմադիրները վերահսկում են կես միլիոն բնակչությամբ Ռաքքայի «մեծ մասը»:

Քաղաքի իշխանությունը գրավելուց հետո զինյալները վայր են գցել և ավերել նախկին նախագահի՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադի հոր՝ հանգուցյալ Հաֆեզ Ասադի արձանը: Արձանի ոչնչացումը պատկերող սիրողական տեսագրություններն ավելի ուշ տեղադրվել են համացանցում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ»՝ ֆավորիտը հյուրերն են’
Հաջորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյան. Պետք է մեր ժողովրդավարությունը համեմատենք մեր սպասելիքների հետ’