‘Սիրիացի իսլամիստների շարքերում հաշվվում է Թուրքիայի 500 քաղաքացի’

596

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Սիրիայում արմատական իսլամիստների շարքերում կռվում են իր երկրի առնվազն 500 քաղաքացիներ, հաղորդում է France-Presse գործակալությունը: ՆԳՆ-ի տվյալներով՝ ծայրահեղականներին միացած թուրքերից ոմանք նախկինում պատրաստվել են  Պակիստանում, Աֆղանստանում և այլ թեժ կետերում գտնվող իսլամիստական ճամբարներում: Թուրքական հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Սիրիայի հակամարտության ընթացքում այդ երկրում զոհվել է Թուրքիայի առնվազն 75 քաղաքացի, ընդ որում՝ դրանցից  առնվազն 13-ը կռվել են արմատական իսլամիստների շարքերում:   

Նախկինում շատ երկրների ներկայացուցիչներ (այդ թվում՝ նաև Սիրիայի) Անկարային մեղադրում էին այն բանի համար, որ նա ողջ աշխարհից ծայրահեղականներին թույլ է տալիս Սիրիա թափանցել իր տարածքով: Թուրքական կառավարությունն ամեն անգամ հերքում էր այդ մեղադրանքները, սակայն չէր հերքում, որ հանդես է գալիս Սիրիայի ներկա իշխանությունների դեմ՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հազարավոր ցուցարարներ Բանգկոկում մասնակցում են նախարարությունների «խաղաղ գրոհին»’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիայի պատճառով Ռուսաստանի Դաշնության բյուջեն կրել է 10 միլիարդ ռուբլու վնաս’