‘Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի’

529

Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում հասել է մեկ միլիոնի, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով կոմիտեի տվյալները: Այս տվյալները հիմնված են սիրիացիներին ապաստան տրամադրած երկրներում ՄԱԿ-ի գրասենյակների հաշվետվությունների վրա:

«Մեկ միլիոն մարդ արդեն փախել է երկրից, ևս մի քանի միլիոն ներքին տեղահանվածներ կան, հազարավոր մարդիկ շարունակում են հատել սահմանն ամեն օր»,- տեղեկացրել է Սիրիայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Հութերեշը, ում գնահատականով՝ ամեն ինչ գնում է դեպի «զանգվածային աղետ»:

Այս տարի սիրիացի փախստականների թիվն զգալիորեն աճել է: Նրանց մեծամասնությունը մեկնում է  Լիբանան, Հորդանան, Թուրքիա, Իրաք և Եգիպտոս: 2013 թ. հունվարից ավելի քան 400 հազար սիրիացիներ փախստական են դարձել: Սիրիացիները օտար երկիր են ժամանում վիրավոր, առանց որևէ սեփականության, ընտանիքի անդամներին կորցրած: Նրանց կեսը երեխաներ են, հիմնականում՝ 11 տարեկանից փոքր:

Նախորդ հոդվածը‘Մարտի 20-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը կքննարկի հայաստանյան ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ’