‘
2013-ի ավարտին Սիրիայից փախստականների թիվը կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե մարդկանց արտագաղթի տեմպերը չնվազեն, կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը:
«Եթե փախստականների հոսքը շարունակական լինի, տարվա վերջին նրանց քանակը նկատելիորեն կավելանա` երկուսից երեք անգամ այսօրվա ցուցանիշների համեմատ»,- ըստ «Ինտերֆաքսի», ասել է Գուտյերեսը Անկարա կատարած այցելության ժամանակ: Նախորդ շաբաթ Սիրիան լքած մարևդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը:
‘