Թուրքիայի հարևան Սիրիայում երկրաշարժի հետևանքով ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել։
Թուրքիայի հետ սահմանային միակ անցակետը՝ Բաբ ալ-Հավան, այժմ փակ է, որովհետև այնտեղ տանող ճանապարհներն անանցանելի են դարձել։
ՄԱԿ-ում հույս ունեն, որ շուտով կհաջողվի վերականգնել ճանապարհը։ Թուրքական իշխանությունները նույնպես ասում են, որ շուտով ևս երկու անցակետ կբացեն։
Սիրիայի հյուսիսում միակ անկլավն է մնացել, որը վերահսկում է ոչ թե Բաշար Ասադի վարչակազմը, այլ ընդդիմությունը։ Բազմամյա քաղաքացիական պատերազմներից քայքայված այդ շրջանը հիմա էլ սաստիկ վնասվել է երկրաշարժից։ Միայն Իդլիբի շրջանում զոհվել է առնվազն 1 500 մարդ։
Ասադի շրջապատը հայտարարում է, որ արևմտյան պատժամիջոցներն ավելի են խորացնում աղետը։
«Մենք բուլդոզերներ չունենք, մեզ չեն հերիքում վերամբարձ կռունկները, նավթը, և այդ ամենը՝ եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է Բաշար Ասադի խորհրդական Բուտաինա Շաբաանը։
Փոխանցում է BBC-ն։
