Սիրիան դեմ կքվեարկի Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձևի հակառուսաստանյան նախագծին, քանի որ այդ փաստաթուղթը ոչ մի կերպ չի նպաստի կայուն խաղաղության հաստատմանը։
Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է միջազգային կազմակերպությունում արաբական հանրապետության մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբբագը՝ Գլխավոր ասամբլեայի ուկրաինական թեմային նվիրված հատուկ նստաշրջանում։
Ըստ Սաբբագի՝ բանաձևի համահեղինակները խորհրդակցություններ չեն անցկացրել, դրա փոխարեն՝ պնդում են, որ Գլխավոր ասամբլեային ստիպեն ընդունել կանխակալ մի տեքստ, որը «ոչ մի կերպ չի նպաստի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը»։
«Սիրիան ամբողջությամբ մերժում է ՄԱԿ-ի կառույցներն օգտագործելու և դրանցով մանիպուլյացիաներ իրականացնելու փորձերը։ Մերժում ենք բանաձևի նախագծի այս տարբերակը։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի անդամ-պետություններին գիտակցելու նման կանխակալ տեքստի վտանգավորությունը։ Իմ պատվիրակությունը դեմ է քվեարկելու բանաձևի նախագծին»,- ասել է դիվանագետը։
Փոխանցում է tass.ru-ն։