‘
Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ ԱՄՆ կողմից Բաշար Ասադի վարչակարգի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն «Ալ- Քաիդային» եւ նրա կողմնակիցներին ուղղված աջակցություն կլինի:
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը BBC-ի հետ զրույցում ասել է, որ Դամասկոսի արվարձաններում օգոստոսի 21-ին քիմիական զենք է կիրառել ոչ թե կառավարությունը, այլ ԱՄՆ կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումները: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը օգոստոսի 2-ին քիմիական զենք են գործածել:
Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները պետք է արժանանան Կոնգրեսի հավանությանը:
‘