‘Սիրիա. ԱՄՆ և դաշնակից ուժերի ավիահարվածների արդյունքում զոհվել է 550 մարդ’

889

Օդային հարվածների արդյունքում, որը, ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ դաշնակից ուժերը հասցնում են Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, սեպտեմբերից զոհվել է 553 մարդ: Այդ մասին հաղորդել եէ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

Իրավապաշտպանների գնահատականով՝ զոհվածների ընդհանուր թվից 464-ը «Իսլամական պետության» գրոհայիններ են, 57-ը՝ այլ խմբավորումների անդամներ, զոհերից 32-ը՝ խաղաղ բնակիչներ:

Սիրիայի տարածում օդային հարվածներ են հասցվում առանց նախագահ Բաշար Ասադի թույլտվության: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մազոխիստական սահմանադրություն. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական’