‘
Սիրիական կարգավորում, երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման հնարավորոթյուն, իրավիճակն Ուկրաինայում, Անդրկովկասի պետություններում և Հյուսիսային Աֆրիկայում՝ ահա այն հարցերի ոչ լրիվ ցանկը, որ ծրագրված է քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մեվլյութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպման ժամանակ:
Ակնկալվում է, որ հիմնական ուշադրությունը կհատկացվի սիրիական հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գագաթնաժողովին:
Հաղորդագրության մեջ, որ հանդիպման նախօրեին հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում, ասվում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան առանձնահատուկ պատասխանատվություն են կրում Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման և պահպանման համար»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ իր երկիրը նոր ռազմական գործողությունների է պատրաստվում արաբական այդ հանրապետությունում:
Մարտին Անկարան հայտարարեց, որ վերջին՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ հաջողվել է սիրիական Աֆրինը մաքրել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» գրոհայիններից, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում: Դամասկոսն այն ժամանակ Անկարային մեղադրել էր երկրի ինքնիշխանությունը խախտելու համար:
Գրոհայինների վերահսկողության տակ գտնվող վերջին նշանակալի անկլավը մնացել է Իդլիբը: Մեկ օր առաջ տեղի գյուղերից մեկում պայթյուն էր որոտացել, որի զոհ էր դարձել առնվազն 40 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Փոխանցում է ewronews-ը:
‘