‘Սիրիա. Կատաղի մարտեր Հալեպում’

604

Երեքշաբթի Հալեպում շարունակվել են կատաղի մարտերը սիրիական զորքերի և ապստամբների միջև: Բախման թատերաբեմ են դարձել քաղաքի պատմական թաղամասերը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ կառավարական զորքերի ճնշման տակ նահանջող ապստամբները պայթեցրել են հինավուրց  Օմեյյադի մզկիթի հարավային պատը՝ ջանալով դուրս գալ շրջապատումից: Իրավապաշտպանների տվյալներով՝ անցյալ շաբաթ սիրիական բանակի հզոր հրթիռային հարվածները քաղաքի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջանների ուղղությամբ՝ առնվազն 140 մարդու կյանք են խլել, որոնց կեսը՝ երեխաներ: «Մենք բացարձակապես ոչ մի ապացույց չունենք, որ այդ հրթիռակոծությունների թիրախն այդ շրջաններում որևէ ռազմական օբյեկտ էր,- ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:- Կամ կառավարությունը միտումնավոր է հարձակվում  խաղաղ բնակչության վրա, կամ իր քաղաքացիների կյանքի նկատմամբ միանգամայն անփույթ վերաբերմունք է դրսևորում», հաղորդում է euronews –ը:

Նախորդ հոդվածը‘Փրկարարները հայտանբերել են 13 տարեկան տղայի դին’
Հաջորդ հոդվածը‘Մեծ է հավանականությունը, որ Վարդան Մամիկոնյանն ու Գևորգ Մարզպետունին կպարգևատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով’