‘
Այսօր, ժամը 11.00-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի էր ունենալու ասուլիս: Հյուրը լինելու էր «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա խոսելու էր ««Ատկատներ» Ազգային գրադարանում» թեմայի շուրջ:
Լրատվական կենտրոնի աշխատակիցը, սակայն, iLur.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ասուլիսը չի կայանալու, քանի որ Սիրունյանը վերջին պահին հրաժարվել է: Աշխատակցի պնդմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ, հավանաբար, Սիրունյանի վրա ճնշումներ են գործադրել:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը նաև նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան է: Սեդրակյանը մեղադրվում է նախագահի մեկ այն թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
‘