‘Սիրուն չի, ընկեր Մուկուչյան’

996

Արձակագիր Արմեն Օհանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Լավ հիշում եմ` շոգ էլ օր էր, գնացի հասա ժողինստիտուտ` տեղամասային հանձնաժողովի անդամի լիցենզիա ստանալու համար քննություն պիտի տայի. ահագին հեշտ հարցաթերթիկ էր, հեշտությամբ լրացրի ու ոնց առաջինը եկել էի, էդպես էլ առաջինը հանձնեցի դուրս եկա: Անցան ամսիներ, լիզենցիաս չկա ու չկա: Զանգում եմ ԿԸՀ, ինձ սկզբում փորձում են համոզել, որ ես չեմ ներկայացել քննության, հետո պատճառաբանում են, որ բողոքարկման ժամկետը վաղուց անցել է, բայց, ախր, ես չեմ բողոքարկում արդյունքը, եթե կտրվել եմ` ասեք`«դուք չեք անցել», բայց հեռախոսի էն կողմում աշխատակցուհի Անուշը պատասխան չունի. իրենց բազայում իմ անվան դիմաց դատարկություն է: ԿԸՀ-ում ուղղակի տակով են արել գրավորս, արդյունքը ոչ մի տեղ, ոչ մի արխիվում ֆիքսված չի:  

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության վարչության պետ Այվազյանը ինձ ցրելու համար ասում է` ձեր գրավորը պետարխիվում է, պետարխիվի պետ Վիրաբյանը խորհուրդ է տալիս զանգել Մարուքյանին, Մարուքյանն իր հերթին հայտնում է, որ դրանք ոչնչացման ենթակա թղթեր են եւ արդեն ոչնչացվել են: Փաստորեն ընկեր Մուկուչյանը էն գլխից իր ծառայությունը մատուցել է ընկեր Ս.Ս-ին` պարզապես ամենակոպիտ ձեւով տակով անելով բարձր միավորներ հավաքած կոնգրեսականների գրավորները: Ի դեպ, անհամեստաբար պիտի պնդեմ, որ մեր ընտրական օրենսգրքի իմացությունս  լիովին բավարարում է, որ հրապարակայնորեն ճիշտ պատասխանեմ իրենց սուտի հարցաթերթիկի բոլոր հարցերին: Սիրուն չի, ընկեր Մուկուչյան, հեչ սիրուն չի…»

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մինասյան. Կարեն Դեմիրճյանի մասին հրապարակումն ակնհայտ կեղծիք է’