‘Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ու՞մ’

1781

Եվրատեսիլի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է տեղեկատվություն՝ ըստ որի «Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է նաև Սիրուշոյի մասնակցությունը:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում, պարզաբանելով տեղեկատվությունն, ասաց, որ այս պահին քննարկվում են հնարավոր մասնակիցների անունները, այդ թվում նաև Սիրուշոյի:

«Յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սիրուշոն, համարվում են հավանական թեկնածուներ: Այնտեղ քննարկվում է հավանական թեկնածունների հարցը, պարզապես ավելի շատ Սիրուշոյի մասնակցությունն է քննարկվում, որևէ բան չի որոշվել և ոչինչ չի ասվել, դրանք դեռ քննարկումներ են»,- ասաց նա:

Հավելենք, որ հունվարի 17-ին տեղի կունենան մրցույթի վիճակահանությունը և պարզ կդառնա, որ երկրներն են մասնակցելու կիսաեզրափակչին:

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. Մոուրինյոն ինձ չի բացատրել իր որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Հրաժարվելով ընտրապայքարից՝ մենք ոչ մի նշանակալի հաջողության չենք հասնի’