‘Սիրուշոն և Dorians ռոք խումբը՝ «Միասին մեկ բեմում»’

765

Deem Communications ընկերությունը Սիրուշոյի և Dorians ռոք խմբի հետ համատեղ պատրաստում է «Միասին մեկ բեմում»  խորագրով համերգ, որը կկայանա ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Համերգային ծրագրի շրջանակում կհամադրվեն ռոք և փոփ ոճերը, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: Արտիստները հանդես կգան իրենց ծրագրերով՝ Հայաստանի երաժշտասերներին ուրախացնելով ոճերի համադրությամբ և նոր մոտեցումներով:

Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Երգչուհին կներկայացնի ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ՝ շոուի ուղեկցությամբ:

2008թ. Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել:

Նախորդ հոդվածը‘Դիտորդի նամակի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Պետդուման համաձայնել է Ավստրիային վերադարձնել Էստերհազիի գրքերի հավաքածուն’