Սի Ձինպինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «չինացնել» կրոնը

198

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հայտարարել է երկրում կրոնի «չինացման» անհրաժեշտության և կրոնական գործունեությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցության շուրջ կենտրոնացնելու կարևորության մասին։

Սի Ձինպինն ընդգծել է, որ կրոնական գործունեությունը պետք է իրականացվի օրենքի շրջանակներում և չպետք է միջամտի կրթական, դատական, վարչական գործերին և հանրային կյանքին։

Նա նաև նշել է, որ հոգևորականությունը պետք է «կատարելագործի ինքնակրթությունը, ինքնակարգապահություն դրսևորի և ուշադիր հետևի համայնքներին»։

Արևմտյան երկրները հաճախ քննադատում են Պեկինին՝ կրոնական գործիչներին և տարբեր դավանանքների ներկայացուցիչներին հալածելու համար։ Մասնավորապես, արևմտյան ԶԼՄ-ները Չինաստանի նկատմամբ ճնշումը սաստկացրին այն բանից հետո, երբ 2018 թ․ ՄԱԿ-ու մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչությունը ներկայացրեց տվյալներ, որոնք վկայում են Չինաստանում մուսուլման ույգուրների իրավունքների ոտնահարման մասին։ Պեկինն այդ մեղադրանքներն անվանում է իրականությանը չհամապատասխանող։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Եթե ընդդիմությունը հաղթած լիներ, հիմա ՆԱՏՕ-ն Սմոլենսկի մերձակայքում կլիներ
Հաջորդ հոդվածըՕրենքով գողը «թագազրկվել» է