‘Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանում կոռուպցիան հաղթահարված է’

2111

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը բարեփոխումների և թափանցիկության քաղաքականության 40-ամյակի առթիվ իր խոսքում հայտարարել է երկրում կոռուպցիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք հավատարիմ ենք ներկուսակցական խիստ կառավարմանը, ներկուսակցական քաղաքական միջավայրի զտմանը, կարգուկանոնի անշեղ պահպանմանը, ամեն կերպ պայքարում ենք ֆորմալիզմի, բյուրոկրատիայի, գեդոնիզմի և վատնողության դեմ, զրո հանդուրժողականություն  և խստություն ենք դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարում»,- հայտարարել է Սի Ձինպինը:

Նա ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում «համոզիչ հաղթանակ է գրանցվել»:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն Ղրիմի և Սևաստոպոլի ռազմականացման վերաբերյալ բանաձև է ընդունել’
Հաջորդ հոդվածը’87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով’