Սի Ձինպինը վերընտրվել է կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում

364

Սի Ձինպինը պաշտոնապես աննախադեպ երրորդ ժամկետում՝ ևս հինգ տարով, վերընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա նաև կրկին զբաղեցրել է Չինաստանի կոմկուսի ԿԿ ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը։

Քաղբյուրոյի նոր կազմը, որում միայն նրա կողմնակիցներն են, Սին վաստակել է Մաո Ձեդունի ժամանակներից ի վեր Չինաստանի ամենաազդեցիկ առաջնորդի կարգավիճակը։

Մինչ Սի Ձինպինը՝ Դեն Սյաոպինի ժամանակ, Չինաստանում գործում էր այդ պաշտոնում երկու ժամկետի սահմանափակումը, բայց 2018 թ․ երկրի ներկա ղեկավարի նախաձեռնությամբ` չեղարկվեց։

Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի կազմ է անցել  յոթ հոգի՝ բոլորը, ենթադրվում է, սերտ կապեր ունեն Սի Ձինպինի հետ, ինչը, «Քարնեգի ֆոնդի» ավագ գիտնական Ալեքսանդր Գաբուևի կարծիքով, մի կողմից՝ վկայում է Սիի ուժը, որ «նա կարողացել է ամենուրեք իր մարդկանց դնել», մյուս կողմից՝  նրա թուլության մասին է խոսում՝ Սին վստահում է միայն իր կողմնակիցներին, իսկ հմուտ ղեկավարներից շտապում է ազատվել՝ որպես անհուսալի մարդիկ, «թեպետ վերջին 10 տարիներին նրանք խաղացել են նոր կանոններով և լիակատար չեզոքություն են ցուցաբերել կուսակցության միջուկի նկատմամբ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻրկուտսկում երկհարկանի տան վրա ռազմական օդանավ է ընկել
Հաջորդ հոդվածը«Ինտերը» շուտով նոր սեփականատեր կունենա