‘Սի Ձինպինի լիազորությունների երկարացման դեպքում Չինաստանին քաոս է սպառնում’

2329

‘

Եթե Սի Ձինպինին թույլ տան իշխել անժամկետ, պատմաբանները դա կգնահատեն որպես ֆարս, BBC-ի հետ հարցազրույցում ասել է չինացի հայտնի լրագրողն ու Չինաստանի ղեկավարության քննադատը:

Չինաստանի պետական թերթի նախկին խմբագիր Լի Դատունը, որը հազվադեպ է հրապարակավ այլակարծություն դրսևորում, բաց նամակ է գրել, որում քննադատել է կոմկուսի առաջարկությունը: Նրա կարծիքով՝ ՉԺՀ նախագահի և նրա տեղակալի լիազորությունները սահմանափակող ժամկետից հրաժարումը կարող է երկրում քաոսի պատճառ դառնալ:

Չինաստանի ինտերնետ-գրաքննիչները հեռացնում են քննադատական մեկնաբանությունները սոցցանցերից, որտեղ տարածվում է այն կարծիքը, թե Սի Ձինպինը կարող է մնալ իշխանության ղեկին նաև 2023 թ. հետո:

Կուսակցության վերջին համագումարում Սի Ձինպինը ավելի է ամրապնդել Մաո Ցզեդունից հետո ամենաազդեցիկ առաջնորդը լինելու իր կարգավիճակը:

Փոխանցում է BBC-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը 6-ամյա աղջնակին պատվով հուղարկավորություն է խոստացել, եթե նա զոհվի հանուն հայրենիքի. Տեսանյութ’