Սի Ձինպինի հանդիպումը Բայդենի հետ տևել է չորս ժամ

67

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տևել է չորս ժամ, այն բազմակողմանի և խորն է եղել։

Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։

Ինչպես շեշտել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, բանակցությունների ամբողջ ընթացքն ուղեկցվել է համաժամանակյա թարգմանությամբ։ Կողմերը մանրամասն կարծիքներ են փոխանակել ուկրաինական խնդրի և պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ, նաև անդրադարձել են կլիմայական փոփոխությունների խնդրին և մշակութային ինտելեկտի ոլորտի հետ կապ ունեցող մարտահրավերներին։

Սա Սպիտակ տան ներկայիս ղեկավարի հետ ՉԺՀ նախագահի յոթերորդ հանդիպումն է 2021 թ․ հունվարից սկսած, երբ Բայդենն ստանձնել է նախագահի պաշտոնը։ Երես առ երես երկու պետությունների ղեկավարները հանդիպում են երկրորդ անգամ (առաջին հանդիպումը կայացել է 2022 թ․ նոյեմբերին ինդոնեզական Բալի կղզում)։

Սի Ձինպինը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ է այցելել Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսվում է նրա մասնակցությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովին։

Նախորդ հոդվածըԵԱ. Հայաստանի թիմերը պարտվել են
Հաջորդ հոդվածըՁինպինը և Բայդենը պայմանավորվել են վերականգնել շփումները ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի զինվորականների միջև