Ուկրաինայում հակամարտության կարգավորումը քաղաքական մեթոդներով Եվրոպայի շահերից է բխում, հինգշաբթի Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Պեկինում հանդիպման ընթացքում հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը։
«Ուկրաինական ճգնաժամի լուծումը քաղաքական միջոցներով ամենից շատ բխում է Եվրոպայի և Եվրասիայի բոլոր երկրների շահերից»,- Սի Ձինպինի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
ՉԺՀ-ն խաղաղ համակեցություն և ԵՄ-ի կողմից օբյեկտիվ վերաբերմունք է ակնկալում։ «Հուսով ենք, որ ԵՄ անդամ երկրները Չինաստանի օբյեկտիվ և արժանավայել ընկալում կձևավորեն և ՉԺՀ-ի հանդեպ խստորեն կպահպանեն խաղաղ գոյակցության սկզբունքը»,- հայտարարել է ՉԺՀ նախագահը։
Փոխանցում է tass.ru-ն։