‘
Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում, այսօր հաղորդում է France-Presse գործակալությունը:
Սի Ցզինպինի թեկնածությունը պաշտպանել են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) պատվիրակները, որի նստաշրջանն անցկացվում է Պեկինում: Բացի այդ՝ Սի Ցզինպինն ընտրվել է նաև երկրի բարձրագույն ռազմական մարմնի՝ ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի կողմից:
2012 թ. նոյեմբերից Սի Ցզինպինն զբաղեցնում է Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հաղորդում է lenta.ru-ն:
‘