‘Սլավեն Բիլիչ. Մենք կկանգնեցնենք Յուրա Մովսիսյանին’

666

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը թիմի մարզումից հետո պատասխանել է այն հարցին, թե նրա խաղացողներից ով կկանգնեցնի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում, մարտի 16-ին տեղի է ունենալու «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» հանդիպումը:

«Ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին: Եթե թիմը խաղա այնպես, ինչպես Մոսկվայի «Դինամոյի» հետ, ապա մենք միավորներ կհավաքենք, եւ միգուցե մրցաշրջանի վերջում եվրագավաթների գոտի մտնելու հնարավորություն կստանանք»,- Բիլիչի խոսքն է մեջբերում «Սովետսկի Սպորտը»:

Նշենք, որ ռուսական պարբերականը նույնիսկ հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում, թե ինչպ՞ես է «Լոկոմոտիվը» կանգնեցնելու Մովսիսյանին: Հարցման արդյունքները տեղադրված են կայքում:

Նախորդ հոդվածը‘Անձրևի մասով մեր օրենսդրությունն անկատար է. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Երևանի ավագանու հետ կապված հարց մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չենք քննարկել ‘