‘
Հուլիսի 1-ից Եվրամիության Խորհրդի նախագահությունը, վեցամսյա ռոտացիայի համաձայն՝ անցել է Սլովակիային:
Սլովակիան Եվրամիությանն է միացել 2004 թ. և առաջին անգամ է ստանձնել այդ լիազորությունները:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կջանա փոխել համաեվրոպական քաղաքականության ուղղվածությունը շատ հարցերում, որոնք, իր կարծիքով, այժմ արդյունավետ չեն գործում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է միգրանտների խնդրին: Անցյալ տարի Սլովակիան հրաժարվեց մասնակցել ԵՄ յուրաքանչյուր երկրում փախստականներին ըստ քվոտայի բաշխելու ծրագրին:
Ավելի վաղ Ռոբերտ Ֆիցոն նաև իր կարծիքն է հայտնել brexit-ի կապակցությամբ և ԵՄ առաջնորդներին առաջարկել է սեպտեմբերին հավաքվել Բրատիսլավայում՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի, որը նվիրված կլինի միության ապագային, այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա նրա կազմից:
Փոխանցում է BBC-ն:
‘