Սլովակիան չի համաձայնի, որ Հունգարիան ԵՄ-ում զրկվի ձայնի իրավունքից

265

Սլովակիան երբեք չի համաձայնի, որ Հունգարիան Եվրամիությունում զրկվի ձայնի իրավունքից։

Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բանակցություններից հետո հունգարացի պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆիցոն մերժել է Բրյուսելում ի հայտ եկած գաղափարը՝ ԵՄ-ում քվեարկության ընթացքում սահմանափակել Հունգարիայի իրավունքները կամ նրան հեռացնել միության նախագահող պետության պարտավորություններից, որոնք կես տարով նրան են անցնելու 2024 թ․ հուլիսի 1-ից։

«Քանի դեռ ես եմ գլխավորում Սլովակիայի կառավարությունը, երբեք չեմ ընդունի հարձակումներն այդ երկրի վրա միայն այն պատճառով, որ նա պայքարում է իր ինքնիշխանության և ինքնուրույնության համար, թեկուզև ԵՄ-ի ներսում։ Հունգարիային միությունում իր որևէ իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,- հիշեցրել է վարչապետը՝ նաև շեշտելով, որ կպաշտպանի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը։

Նախորդ հոդվածըՌԴ-ն ԱՄՆ-ից պահանջում է ուժեղացնել իր դիվանագիտական առաքելությունների պահպանությունը
Հաջորդ հոդվածըԹրամփը ԱՄՆ-ը կառավարողներին հիմար է անվանել