‘
Սլովենիայում առնվազն 18 հոգի տարբեր կարգի վնասվածքներ են ստացել երկու ուղևորական գնացքների բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, մայրաքաղաք Լյուբլյանայի մերձակայքում, հայտնում է 24ur.com լրատվամիջոցը:
Վաղ առավոտյան Սերբիայից Ավստրիա ուղևորվող գնացքը բախվել է Վիժմարեի կայարանում սխալմամբ նույն գծերին տեղակայված ուղևորական վագոնաշարին:
Ուղևորներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, թեև ոմանց անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել: Բարեբախտաբար՝ զոհեր չկան:
‘