‘
«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոմայի« հետ խաղում (3:1) հեռացվել է դաշտից:
52-ամյա մասնագետը վիճաբանել է «Ռոմայի» պաշտպան Նիկոլաս Բուրդիսոյի հետ, որի ժամանակ անվայել ժեստ ցույց տվել արգենտինացուն, ինչը քիչ է մնացել զանգվածային բախումներ հրահրել: Արդյունքում մրցավարը խաղադաշտից հեռացրել է Ռոսիին:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում սկանդալային այս մարզիչը հեռացվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, երբ խաղի ժամանակ հարվածել էր իր իսկ թիմի խաղացող Ադեմ Լյաիչին:
.
‘