‘Սկանդալ անգլիական ֆուտբոլում. «Արսենալ»-ի, «Չելսի»-ի և «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները դոպի՞նգ են օգտագրոծել’

1004

Բրիտանացի բժիշկ Մարկո Բոնարեն հայտարարել է, որ արգելված խթանիչներ է մատակարարել աշխարհի շուրջ 150 առաջատար մարզիկների, այդ թվում «Արսենալ»-ի, «Չելսի»-ի, «Լեսթեր»-ի և «Բիրմինհեմ»-ի ֆուտբոլիստներին: Այդ մասին հայտնում է The Sunday Times-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի սպորտի և մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլը երկրի հակադոպինգային գործակալությանը հանձնարարել է հետաքննություն սկսել:

Գործակալությունն անկախ հետազոտություն կանցկացնի, չնայած պնդում է, որ նշված դեպքում այդ իրավունքը չունի:

Նախորդ հոդվածը‘«Լեսթեր» – «Սաութհեմփթոն» 1-0․ չեմպիոնությունը մոտ է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինյեստա. «Կլասիկոյում կրած պարտությունը չի ազդի «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»’